ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե ամեն տարի աննախադեպ բյուջեներ են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018-ին էր․ Սարգսյան

Եթե ամեն տարի աննախադեպ բյուջեներ են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018-ին էր․ Սարգսյան

Բյուջեն պետության գրպանն է, եւ այդ գրպանից տարբեր կարիքների համար պետք է ծախսել. Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչու է վիճակն էդքան վատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե իսկապես բյուջեն աննախադեպ է, կարծես թե գնալով պետական բյուջեն պետք է փոքրանար: Պարզ չի՞, որ ՀՀ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի փոքր է եղել, քան նախորդ տարվանը, այդպես էլ պետք է լիներ, բայց այսպես մեծ կամ փոքր բյուջեն հարաբերական հասկացություն է:

Եթե ամեն տարի աննախադեպ բյուջեներ են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018-ին էր: Բա ի՞նչ են անում էդ մեծ բյուջեները»,-ասաց նա:

  • Կիսվել: