կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Քերոբյան

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Քերոբյան

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի: Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ եթերում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Ըստ նրա՝ այդպիսի հնարավորությունը միայն քննարկվում է:

՛՛Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում՛՛,-նշեց Քերոնյանւ՝ հավելեով, որ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն:

՛՛Խնդիրներն այսօր կապված են նաեւ այն բանի հետ, որ որոշվի, թե որ մարմինը պետք է վերահսկի գործընթացը եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի խախտողը՛՛,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

  • Կիսվել: