երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սարի Թաղի «պազիկին» արդեն փոխարինելու է ավտոբուսը, ինչպես խոստացել էինք. Տիգրան Ավինյան

Սարի Թաղի «պազիկին» արդեն փոխարինելու է ավտոբուսը, ինչպես խոստացել էինք. Տիգրան Ավինյան

 Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսայի երթուղին կսպասարկի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրեց ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Մինչ այդ երթուղին սպասարկում էր մասնավոր ընկերություն։
 
Այս շաբաթ նաև երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի Թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 66 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր 3679 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 3850-ի փոխարեն։
 
Մանուկյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ»-երից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։
 
«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- հայտնեց ՓԲԸ տնօրենը։
 
Իր հերթին քազղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սրանք քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում խոստացված նոր գծերն էին: Մի գիծն անցնելու էր Դավիոթ Բեկով, մի գիծ էլ, որը պետք է փոխարիներ Սարի Թաղի «պաիզկներին»:

  • Կիսվել: