շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երկրի բյուջեն, թվերից ու տոկոսներից անդին, նախ և առաջ մարդու համար է. Անահիտ Ավանեսյան

Երկրի բյուջեն, թվերից ու տոկոսներից անդին, նախ և առաջ մարդու համար է. Անահիտ Ավանեսյան

«Երկրի բյուջեն, թվերից ու տոկոսներից անդին, նախ և առաջ մարդու համար է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, և ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով». 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նկատել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հիշեցրել է, որ 2018թ. հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային։

Ավանեսյանի փոխանցմամբ՝ 2024թ. առողջապահությանն ուղղվելու է 168 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 18,4%–ով, իսկ 2018 թվի կրկնապատիկն է։ Նա նաև այլ թվային տվյալներ է ներկայացրել։

  • Կիսվել: