երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանյան հայտնի բարձրահարկերից մեկն աճուրդի կհանվի

Երևանյան հայտնի բարձրահարկերից մեկն աճուրդի կհանվի

Հայաստանի կառավարությունը աճուրդի կհանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող 4 բարձրահարկերից մեկը։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Խորհրդային տարիներին կառուցված և 4 բարձրահարկ շենքից բաղկացած համալիրում տեղակայված են մի շարք հաստատություններ, ինչպես նաև մի քանի մասնավոր գրասենյակներ։ Կառավարությունը որոշել է վաճառել այդ մասնաշենքերից մեկը։

Կադաստրային գնահատման արդյունքում դրա արժեքը սահմանվել է ավելի քան 5 մլրդ դրամ (մոտ 12,5 մլն դոլար), իսկ շենքի հարևանությամբ գտնվող հողամասի (որը նույնպես ենթակա է սեփականաշնորհման) գինը՝ 560 մլն դրամ (մոտ 1,4 մլն դոլար):

Վաճառքի վերջնական արժեքը կորոշվի աճուրդի արդյունքներով։

  • Կիսվել: