երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանը դարձել է 2023թ. ամենապահանջված երթուղին ռուս զբոսաշրջիկների համար

Երեւանը դարձել է 2023թ. ամենապահանջված երթուղին ռուս զբոսաշրջիկների համար

Ռուս ինքնուրույն զբոսաշրջիկների ամենապահանջված ավիաերթուղին 2023թ. դարձել է Երեւանը, տեղեկացրել է «Яндекс. Путешествия»-ն։

Այս եզրահանգման են եկել ընկերության մասնագետները՝ ուսումնասիրելով ինքնաթիռի պատվիրված տոմսերի տվյալները 2023թ. հունվարի 1 - դեկտեմբերի 31 ընթացքում։

Ռուսաստանցիների համար արտասահմանյան ուղեւորությունների առաջատարների թվում են նաեւ Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը։ Նկատելիորեն ավելացել է թռիչքների պահանջարկը Թաիլանդ (207 տոկոսով), Ադրբեջան (85 տոկոսով), Վրաստան (44 տոկոսով) եւ ԱՄԷ (40 տոկոսով)։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: