երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը

Երևանում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը: 

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Տեղեկացնենք, որ չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:

Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին  ջրաշիթերով։

  • Կիսվել: