ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանում փողոց կանվանակոչվի ի պատիվ Հայոց ցեղասպանության ականատես Մարիա Յակոբսենի

Երեւանում փողոց կանվանակոչվի ի պատիվ Հայոց ցեղասպանության ականատես Մարիա Յակոբսենի

Երեւանում փողոցը կկոչվի Հայոց ցեղասպանության ականատես Մարիա Յակոբսենի անունով, որը հրապարակային դասախոսություններ է կարդացել Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունների մասին։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 22-ին ընդունվել է ավագանու նիստում։ Բացի այդ, Յակոբսենը զբաղվել է նաեւ որբախնամ գործունեությամբ։

Այլ որոշումներով Երեւանում կտեղադրվեն հուշատախտակներ՝ ի պատիվ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Հովհաննես Բեջանյանի, նրա որդու՝ Դավիթ Բեջանյանի, ինչպես նաեւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի։

Քաղաքային իշխանությունների մեկ այլ որոշմամբ Երեւանի թիվ 37 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ բանաստեղծ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի անունը։

  • Կիսվել: