շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը

Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը

Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։ 
 
Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու
ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։
 
Միջոցառումը տեղի կունենան հունիսի 19-ին։ Միջոցառման սկիզբը ժամը 12։00-ին է, հյուրերը պետք է ներկայանան ժամը 11։30-ին։
 
Միջոցառումը կանցկացվի Double Tree by Hilton հյուրանոցում՝ ՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2 հասցեում։
 
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրացվել։
 
Մասնակցությունն անվճար է։
 
Ֆորումին մասնակից իսպանական ընկերությունների ցանկը
 
hay.jpg (1.02 MB)
 

  • Կիսվել: