ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում գույքագրվել է 6758 ինքնակամ տեղադրված գովազդային վահանակ ու պաստառ

Երևանում գույքագրվել է 6758 ինքնակամ տեղադրված գովազդային վահանակ ու պաստառ

Երևանում այս պահին գույքագրվել է 6758 ինքնակամ՝ առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակ ու պաստառ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Նախորդ երկու շաբաթում ապամոնտաժվել են 414-ը, 1114 տնտեսվարող էլ ծանուցվել է մինչև տարեվերջ արտաքին գովազդը նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
 
Գույքագրման գործընթացն ավելի արդյունավետ կդառնա, երբ քաղաքապետարանը կունենա GIS քարտեզներ:

  • Կիսվել: