հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը

Երեւանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երեւանում բացվել է «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի կունենա նաեւ Երեւանի 7-րդ բիզնես ֆորումը։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսի շրջանակում բոլոր միջոցառումները կանցկացվեն մինչեւ հոկտեմբերի 7-ը։

Միջոցառումը նպատակ ունի նպաստել Ռուսաստանի, Անդրկովկասի եւ Իրանի միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այն անցկացվում է արտաքին գործերի նախարարության, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության եւ գիտության նախարարության, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության,Հայաստանի կառավարական, խորհրդարանական եւ գործարար շրջանակների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Մոսկվայի Առեւտրաարդյունաբերական պալատների աջակցությամբ։

Թեմատիկ բաժիններն են՝ էներգետիկա, նավթագազային եւ հանքարդյունաբերություն, ճարտարագիտություն, մետալուրգիա, շինարարություն, տրանսպորտ, ագրոարդյունաբերական համալիր, բանկային գործ եւ ապահովագրություն, բժշկություն եւ դեղագործություն, գիտություն եւ կրթություն, ծառայություններ, զբոսաշրջություն, սպառողական ապրանքներ։ Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային եւ քաղաքական համագործակցության զարգացման, համատեղ գործարար, առեւտրատնտեսական եւ ներդրումային հարաբերությունների զարգացման նպատակով։

Ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 30 ընկերությունների։

Բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում են կլոր սեղաններ էներգետիկայի, բժշկության եւ դեղագործության, գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության եւ կրթության թեմաներով, կազմակերպվում են գործնական հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ։

  • Կիսվել: