երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում ապօրինի շինությունների կառուցման ու հողազավթումների 85 դեպք է արձանագրվել

Երևանում ապօրինի շինությունների կառուցման ու հողազավթումների 85 դեպք է արձանագրվել

Երևանում արձանագրվել է սեփական և համայնքային հողատարածքներում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 85 դեպք։

Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը։

Զեկուցման համաձայն՝ դրանցից 16-ն արձանագրվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, 49-ը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայության, 20-ը՝ վարչական շրջանների։

Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ապամոնտաժման դեպքերը կազմում են 37, որից 24-ը քաղաքապետարանի աշխատակազմի կողմից, 13-ը՝ վարչական շրջանների։

Առևտրի և ծառայությունների վարչության, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից արձանագրվել է ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու շուրջ 131 դեպք։

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել է 1550 անօրինական գովազդ կամ գովազդային նյութ պարունակող միջոցներ։

  • Կիսվել: