չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով

Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով

Այս տարվա սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի պետական գրանցման 17373 գործարք է իրականացվել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գործարքներն աճել են 5,4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը և այլն։
Նման գործարքներն ամենաշատն արձանագրվել են Երևանում՝ 31,9%, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2,5%:
Երևանում սեպտեմբերին գրանցված գործարքները 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ աճել են 4,4%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3,6%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 7,3%-ով։ 

  • Կիսվել: