ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Երեւանում 3 մանկապարտեզների հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 32,5 մլն դրամ հատկացվեց

Երեւանում 3 մանկապարտեզների հիմնանորոգումն ավարտին հասցնելու համար լրացուցիչ 32,5 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 32,5 մլն դրամ վերաբաշխել և ուղղել Երևանի մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ 

Նշենք, որ խոսքը մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի հ.140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 մանկապարտեզների հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի  հ.105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու մասին է:

Նշված մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքերի շարունակականությունը ապահովելու նպատակով 2024-ի պետական բյուջեով նախատեսվել է ֆինանսական միջոցները, սակայն հաշվի առնելով, որ 2023 թվականին վերոնշյալ մանկապարտեզների հիմնանորոգման համար նախատեսված ֆինանսական միջոցները ամբողջությամբ չեն ֆինանսավորվել, անհրաժեշտություն է առաջացել միջոցառման մասով ներգրավվելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

  • Կիսվել: