շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանից-Վորոնեժ  ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ․ ՊԵԿ

Երևանից-Վորոնեժ  ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ․ ՊԵԿ

Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ  ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը  ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն  վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում  լրատվամիջոցների գրավոր հարցադրումների։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից։

Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից:

Ի դեպ հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ:

  • Կիսվել: