երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից

«Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ն ազատվեց մաքսատուրքից

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում փոփոխություւն կատարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ»  ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու որոշման մեջ:

Նշենք, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել «Mark Sevouni» և «Sonuar» բրենդերի շոկոլադե կոնֆետների, տեղական մրգերի բազայի վրա օրգանիկ չրերի, շոկոլադապատ չրերի ու մրգային հիմքով այլ կոնֆետների արտադրության համար, որոնք լայն ճանաչում են ստացել հայկական ու միջազգային  շուկաներում։

Հաշվի առնելով, որ ծրագիրը դեռևս գտնվում է իրականացման փուլում, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել փոփոխել ցանկով ներմուծվող ապրանքատեսակներից մի քանիսի քանակը, արժեքը, ծածկագիրը և անվանումը, ինչպես նաև ներմուծել 3.84 մլրդ դրամի չափով հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Իրականացվող փոփոխության արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 10․6 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 903 մլն դրամ։

  • Կիսվել: