կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել կայանելու վճարների գանձման մասին

Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրել կայանելու վճարների գանձման մասին

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես՝ կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:

Ընդ որում՝ օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաև «Բ» գոտու վրա:

  • Կիսվել: