հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երեւանի փողոցներում տնկվել է 200 արժեքավոր ծառատեսակ և  6000 թուփ. Աշնանը էտվել է 11391 ծառ․ Արմեն Բեգոյան

Երեւանի փողոցներում տնկվել է 200 արժեքավոր ծառատեսակ և 6000 թուփ. Աշնանը էտվել է 11391 ծառ․ Արմեն Բեգոյան

Տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման միջոցառումները բաժանված են 3 փուլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Նրա խոսքով, տնկարանի՝ շուրջ 3000 խմ ծավալով ջրամբարը արդեն պատրաստ է, այժմ փորձարկվում է: Զուգահեռաբար ընթանում է պոմպակայանի կառուցումը, պատրաստ են նաև 2000 գծմ ցանկապատի հիմքերը: Շուրջ 15 հեկտարում հողահարթեցման և փխրեցման աշխատանքներ են իրականացվում:

Զեկուցվել է նաև, որ կանաչապատման աշնանային աշխատանքների ընթացքում քաղաքի մի շարք փողոցներում ու պողոտաներում տնկվել է 200 արժեքավոր ծառատեսակ և  6000 թուփ:

Տարվա ընթացքում մայրաքաղաքում հիմնված անտառ-տնկարկներում կպչողականությունը եղել է 95 տոկոս:

Էտվել է 11 391 ծառ. հավաքված ճյուղերը, որպես վառելափայտ, տրամադրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին:

  • Կիսվել: