երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի փողոցներում այս տարի արդեն ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել

Երևանի փողոցներում այս տարի արդեն ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել

Երևանում այս տարի արդեն իրականացվել են փողոցների միջին նորոգման աշխատանքներ՝ 31,5 կիլոմետր երկարությամբ ։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի  Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես 4,3 կմ միջին նորոգման աշխատանքներն իրականացվել  են Ավան վարչական շրջանում, 2,3 կմ՝ Էրեբունի, 4 կմ՝ Նոր-Նորք, 3,2 կմ Շենգավիթ՝ բացառությամբ Նորագավիթի փողոցների, 3,8 կմ՝ Մալաթիա-Սեբաստիա, 2,6 կմ՝ Քանաքեռ-Զեյթուն, 5,8 կմ՝ Արաբկիր, 4,5 կմ ՝Աջափնյակ և 830 մետր Դավթաշեն վարչական շրջաններում։

  • Կիսվել: