կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել Երևանի ավագանու նիստի օրակարգից

Միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը դուրս է բերվել Երևանի ավագանու նիստի օրակարգից

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրավուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: