կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառումը

Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառումը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ այսօր «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառումը։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստորը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվել են ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվում է որպես Ցողունային բջիջների դոնորների օր։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ արդեն իսկ դոնորագրվել են՝ հանձնելով քերուկ (Swab) բերանի խոռոչից։ Նրանք պատրաստակամություն են հայտնել լինել դոնոր և փրկել կյանքեր։

  • Կիսվել: