չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեւանի կենտրոնում անշարժ գույքեր կվաճառվեն աճուրդով. Մեկը նախագծային ինստիտուտի նախկին տարածք է

Երեւանի կենտրոնում անշարժ գույքեր կվաճառվեն աճուրդով. Մեկը նախագծային ինստիտուտի նախկին տարածք է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում պետական գույքի օտարման որոշում կայացրեց:

Խոսքը Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 շենք, 4 տարածք և ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 շենք, 6 տարածք հասցեներում գտնվող 2 անվանում անշարժ գույքի, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերի մասին է, որոնք տևական ժամանակ է չեն շահագործվում: Անշարժ գույքերը կօտարվեն աճուրդով։

Ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 շենք, 4 տարածք հասցեում գտնվող գույքն իրենից ներկայացնում է գրասենյակի տարածք, որը ներկայումս չի շահագործվում, իսկ ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փակուղի 8 շենք, 6 տարածք հասցեում գտնվող գույքը հանդիսանում է նախագծային ինստիտուտի նախկին տարածք, որը ևս ներկայումս չի շահագործվում։

Ներկայացված նախագծով առաջարկվում է այս անշարժ գույքերը ներկայացնել օտարման՝աճուրդով որպես գույքի առանձին տարրեր:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։

Նախագծով նախատեսվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը։

  • Կիսվել: