հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանի եւ Ստավրոպոլի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

Երեւանի եւ Ստավրոպոլի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն կլինի

Armenia Airways ավիաընկերությունը 2023թ. դեկտեմբերին կսկսի կատարել Ստավրոպոլ-Երեւան ուղիղ չվերթներ։ Դրանք կկատարվեն շաբաթը երկու անգամ, տեղեկացվել է Ստավրոպոլի օդանավակայանի Թելեգրամ-ալիքում։

«Armenia Airways ավիաընկերությունը դեպի Հայաստանի մայրաքաղաք տոմսերի վաճառք է սկսել։ Թռիչքները կսկսվեն դեկտեմբերի 2-ին, երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Թռիչքի տեւողությունը 1 ժամ է։ Երթուղին սպասարկում է Boeing 737-300 օդանավը (150 ուղեւոր)»,- նշվել է հաղորդագրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: