ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ուսումնական մասնաշենքը կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 298,3 մլն դրամ

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ուսումնական մասնաշենքը կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 298,3 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քմ մակերեսով ուսումնական մասնաշենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով  ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:

Գույքն առանձնացվել է պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 1 հասցեից։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 298 մլն 300 հազար դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 14 915 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝   584 235.60 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

  • Կիսվել: