հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևան քաղաքի մթնոլորտային օդում դիտվում է ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի աճման տենդենց. ՇՄՆ

Երևան քաղաքի մթնոլորտային օդում դիտվում է ազոտի երկօքսիդի կոնցենտրացիայի աճման տենդենց. ՇՄՆ

Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց: Այս մասին հաղորդում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027 մգ/մ3:
Այս ցուցանիշն ավելի է.
- 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
- 2018 թվականի համեմատ՝ 1․5 անգամ,
- 2019 թվականի համեմատ՝ 1․7 անգամ,
- 2020 թվականի համեմատ՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ3, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ:
Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները:

 

  • Կիսվել: