կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Էքսպո 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա ամենաբարձր մակարդակի՝ «Ա» դասի տաղավարով․ Քերոբյան

«Էքսպո 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա ամենաբարձր մակարդակի՝ «Ա» դասի տաղավարով․ Քերոբյան

«Էքսպո 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա ամենաբարձր մակարդակի՝ «Ա» դասի տաղավարով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
Դուբայում «ԷՔՍՊՈ 2020» ցուցահանդեսից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է «ԷՔՍՊՈ 2025. Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին, որը բաց կլինի 2025 թվականի ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ը։
 
«Նախնական հաշվարկներով` ցուցահանդես պետք է այցելի 28 միլիոն մարդ, Հայաստանի կառավարությունը որոշել է լավագույնս մասնակցել ցուցահանդեսին»,- ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: