Էներգետիկ ոլորտում ամենաբարձրը ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձն է. Վարդանյան
Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում հաջողվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների միջին աշխատավարձը 300 հազար դրամից հասցնել մինչեւ 360 հազար դրամի,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նա վստահեցրեց. «Եթե խոսենք մասնագետների աշխատավարձերի մասին, ապա դրանք ավելի բարձր են, քան անգամ բանկային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»:
Ըստ փոխնախարարի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների աշխատավարձերն էներգետիկ ոլորտի աշխատակիցների շարքում ամենաբարձրն են:
Վարդանյանն ասաց, որ աշխատավարձերը շատ ավելի բարձր կլինեին, եթե աշխատեր եւս մեկ էներգաբլոկ, քանի որ հիմա աշխատավարձը տրվում է՝ ելնելով մեկ էներգաբլոկի արտադրողականությունից: