ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էներգախնայողությանն ուղղված ԵՄ աջակցությունն ուղղվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը. փոխվարչապետ

Էներգախնայողությանն ուղղված ԵՄ աջակցությունն ուղղվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը. փոխվարչապետ

Էներգախնայողությանն ուղղված ԵՄ աջակցությունն ուղղվելու է նրան, որ վարկերի տոկոսադրույքները զրոյացվեն: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պելետներով ջեռուցում իրականացնելու խնդիրն են նաևդիտարկելու, որը շատ եվրոպական երկրներում կիրառվում է. «Այսինքն՝ բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվում ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, այլ օգտագործվում են բրիկետներ, որոնց արտադրության մասին խոսել ենք»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ արդեն կա ծրագիր, որը թույլ է տալիս ծախսը կրկնակի նվազեցնել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ արդեն իսկ Հայաստանի տարածքում 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերը կրճատվել են 55-60 տոկոսի չափով: Նրա խոսքով՝ եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ են վճարելու գազի ու էլեկտրաէներգիայի համար:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնեց, որ ոչ միայն կարող են 2020 թվականը հայտարարել էներգախնայողության տարի, այլ դա միայն սկիզբն է, իսկ հաջորդ տարիներին այդ տեմպն ավելի է մեծանալու. «Այս պահին արդեն համայնքներից ունենք շուրջ 125 շենքերի էներգախնայող դարձնելու առաջարկներ»:

 

  • Կիսվել: