չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը. սպանդանոցների մասով օրենքներ կան, բայց դրանք չեն աշխատում. Քերոբյան

Էլի գալիս ենք նույն հավի ու ձվի պատմությանը. սպանդանոցների մասով օրենքներ կան, բայց դրանք չեն աշխատում. Քերոբյան

Էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտած օրենքին, որով արգելվելու է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը, և գյուղացիների շրջանում դրա հետ կապված բողոքներին ասում է, որ կարող են իրենց նկատառումները փոխանցել նախարարությանը, վերջիններս անպայման կզբաղվեն:

«Կարող եմ ասել, որ գալիս ենք հավի ու ձվի պատմությանը: Եթե օրենքներն աշխատեն վստահ եմ, որ կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան, որպեսզի սպասարկումը այդ ոլորտում լինի պատշաճ մակարդակի վրա: Քանի որ այս ոլորտում մինչ այժմ օրենքները չեն աշխատել, ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ներդրումներ են արել սպանդանոցների ոլորտում այսպես ասենք ունեն ֆինանսական դժվարություններ, որովհետև օրենքների պատշաճ չկատարման արդյունքում չի ձևավորվել այն բիզնես ծավալը, որը պետք է թույլ տար, որպեսզի  այդ ընկերությունները շահութաբեր աշխատեն: Մենք վճռական ենք աշխատեցնել այն օրենքները, որոնք քաղաքականություն մշակող մարմինը՝  Էկոնոմիկայի նախարարությունը ընդունել է, և եթե տեսնում ենք, որ մեր օրենքները կիարակելու համակարգը ունի բացեր, մենք լրացուցիչ գործիքներ նեդնելով՝ այնքան կխստացնենք մինչև բոլոր օրենքներն աշխատեն»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նաև նշեց՝ շատ են խոսում պետական ինստիտուտների զարգացման, ինքնիշխանության, պետականության  մասին, և պետք է հասկանալ, որ դա ոչ այլ ինչ է, քան այդ օրենքների կատարումը. «Եթե ընդունվում են օրենքներ, որոնք չեն աշխատում դա խոսում է ոչ բավարար պետականության մասին: Մեր կարծիքով օրենքների պատշաճ կիրակումը դա թե՛ պետականության, թե՛ տնտեսական աճի համար ունի շատ մեծ նշանակություն: Հաշվարկներ կան, որ մենք կարող ենք ՀՆԱ-ի 6, 7 տոկոսի չափով աճ ունենալ, եթե օրենքները ճիշտ աշխատեն»:

  • Կիսվել: