ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էլեկտրոնային հարթակները համաձայնել են կատարել հարկային պարտավորությունները․ ՊԵԿ նախագահ

Էլեկտրոնային հարթակները համաձայնել են կատարել հարկային պարտավորությունները․ ՊԵԿ նախագահ

Էլեկտրոնային հարթակները համաձայնել են կատարել իրենց հարկային պարտավորությունները: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ խոսքը YouTube-ի, Google-ի, Facebook-ի եւ այլ հարթակների մասին է:

«Օրինակ, եթե ինչ-որ մեկը գովազդ տեղադրի սոցցանցում, ապա ֆիզիկական անձի կյանքում ոչինչ չի փոխվի: Հարկերը վճարում է տվյալ սոցիալական ցանցը»,- պարզաբանեց նա:

Բադասյանը հայտնեց, որ ՊԵԿ-ի առջեւ հավակնոտ խնդիր է դրված: «Դրա նպատակն է պարտք/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը 0.9 տոկոսային կետով: Ընդ որում,  0.5 տոկոսային կետը նախատեսում ենք բարելավել վարչարարության շնորհիվ»,- հավելեց պաշտոնյան:

  • Կիսվել: