երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էլեկտրոնային դեղատոմսի համար դեղատան աշխատողը պետք է ունենա ID քարտ, ասում են՝ ապրիլի 4-ին նոր կստանաք. Գրիգորյան

Էլեկտրոնային դեղատոմսի համար դեղատան աշխատողը պետք է ունենա ID քարտ, ասում են՝ ապրիլի 4-ին նոր կստանաք. Գրիգորյան

Էլեկտրոնային դեղատոմսի անցնելու գործընթացում դժվարություններ եղել են ID քարտերի հետ կապված, քանի որ mobile ID ունենալու եւ Արմեդ-ում գրանցվելու համար հարկավոր էր ID քարտեր. Դեղատան աշխատողների մեծ մասը չուներ ID  քարտ: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, «Էլեկտրոնային դեղատոմսեր. խնդիրնե՞ր, թե՞ առավելություններ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Վահան Գրիգորյանը:

«Մենք փետրվարի սկզբին մեր աշխատողներին ասացինք, որ պարտադիր ID քարտեր պետք է հանեք: Օրինակ բերեմ, մեր աշխատողներից մեկը փետրվարի 3-ին գրանցվում է էլեկտրոնային եղանակով՝ ID քարտ ստանալու համար, իր հերթը հասնում է մարտի 12-ին: Մարտի 12-ին դիմում է, ասում են՝ ապրիլի 4-ին նոր պատրաստ կլինի: Մենք մեծ դժվարությամբ հասանք նրան, որ ամեն դեղատանը գոնե մեկ մարդ գրանցվի «Արմեդ»-ում: Այստեղ էլ խնդիր էր առաջանում, որ բոլոր աշխատողները պետք է տվյալ աշխատողի mobile ID-ով պետք է սպասարկեին, որտեղ երեւում է տվյալ աշխատողի բոլոր անձնական տվյալները:

Նշենք, որ մարտի 1-ից մի շարք դեղեր գնելիս քաղաքացիները պետք է էլեկտրոնային դեղատոմս ներկայացնեն։ Սահմանափակումը վերաբերում է հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային և այլ նշանակության 470 անվանում դեղերի:

  • Կիսվել: