երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2023» միջոցառմանը

Էկոնոմիկայի փոխնախարարը Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2023» միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) «Եվրասիական շաբաթ 2023»-ին։
 
Այցի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլյամ Թոմսոնի և ՏՀԶԿ ծրագրի ղեկավար Դանիել Քուադբեկի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՓՄՁ քաղաքականության համաթվի բարելավման, հիմնական շուկաներում արտադրողականության ճեղքը ուսումնասիրելու համար հնարավոր գործիքների կիրառման ուղղությամբ։
 
Կողմերը մտքեր են փոխանակել, մասնավորապես՝ կանաչ տնտեսության և ներդրումների խթանման շրջանակներում այլ գործիքների կիրառման հնարավորությունների շուրջ:

  • Կիսվել: