հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացել է խեցգետնի արտադրության ընթացքին և արտահանման հնարավորություններին

Էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացել է խեցգետնի արտադրության ընթացքին և արտահանման հնարավորություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ճանաչողական այց է կատարել խեցգետնի արտադրությամբ զբաղվող «Քրեյ ֆիշ» ընկերություն։

Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։ AD Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանորեն ծանոթացել է խեցգետնի արտադրության ողջ գործընթացին և ընկերության արտադրական կարողություններին։

Արման Խոջոյանը ողջունել է ընկերության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը և արտադրությունն ընդլայնելու նպատակով հորդորել օգտվել ագրոպարենային սարքավորումների լիզինգի պետական օժանդակության ծրագրից։

Ընկերությունն իր արտադրանքն այս պահին իրացնում է միայն ներքին շուկայում, սակայն արտադրական տարածքն ու ծավալներն ընդլայնելուց հետո նախատեսում է նաև արտահանում իրականացնել։ 

  • Կիսվել: