երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Հայք-21» գործարանի բացմանը

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Հայք-21» գործարանի բացմանը

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հայք-21» գործարանի բացման արարողությանը։ «Հայք-21» ՍՊԸ-ն 2022 թ․ փետրվարին 5 տարի ժամկետով ընդգրկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել շարժիչի յուղերի և քսանյութերի արտադրություն։
 
Միջոցառման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում քիմիական արդյունաբերության ոլորտի զարգացումը Հայաստանում՝ միաժամանակ ընդգծելով հատկապես կին գործարարների ներգրավվածության կարևորությունը այս և տնտեսության այլ ոլորտներում։
 
Այս համատեքստում նախարարը մատնանշել է կին ձեռներեցների բիզնես ծրագրերի առաջխաղացման աջակցությանն ուղղված նոր նախաձեռնությունները, այդ թվում՝ նոր աքսելերացիոն ծրագիրը:
 
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի շուտափույթ հանգուցալուծվի և վերականգնվի Լեռնային Ղարաբաղի հետ կապը, բայց ոչինչ չպետք է շեղի մեզ զարգացման ճանապարհից, և մեզանից յուրաքանչյուրը պետք է տասնապատկի իր ջանքերը, որպեսզի կարողանանք կերտել ավելի ամուր, ավելի բարեկեցիկ երկիր, որ կարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին»,- նշել է Վահան Քերոբյանը։
 

 

  • Կիսվել: