երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագիր, որի նպատակն է Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում զարգացնել կաթի արտադրությունը։ Այդ նպատակով ֆրանսիական կողմի աջակցությամբ նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ Աշխեն Շիրվանյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետական օժանդակության այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ծրագրին մասնակցող ֆերմերները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2023 թ. նոյեմբեր ամսին Գանձաքարում ստեղծված ֆերմերների ուսումնական կենտրոնի գործունեությանը։

  • Կիսվել: