երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Վայքում գործող «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Վայքում գործող «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքում գործունեություն իրականացնող «Վայքի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 
Արտադրության մեջ օգտագործվող մեքենա-սարքավորումները արդիականացնելու և տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով կազմակերպությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման ծրագրից։
 
Նախարարի տեղակալն այցելել է նաև Վայոց ձորի Արենի համայնք, ծանոթացել գաստրոբակերի ընտանեկան բիզնեսի կոնցեպտին, քննարկել նմանատիպ գործունեություն վարելու առավելությունները և զարգացման հնարավորությունները, խոսել ծառայությունների մատուցման, գինու և չրերի արտադրության ընթացքում առաջացող դժվարությունների մասին։
 
Հնարավոր է սա 3 մարդ and ներսում նկարն է
 
Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ նմանատիպ ընտանեկան միջավայր ունեցող ձեռնարկությունները մեծ կարևորություն ունեն հատկապես սահմանամերձ գյուղերում ձեռներեցության զարգացման համար։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

  • Կիսվել: