երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Փարիզում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան-քննարկմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Փարիզում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան-քննարկմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան-քննարկմանը։

Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում ՓՄՁ թվայնացմանն ու արտադրողականության բարձրացմանը միտված և ընդհանուր թվային փոխակերպման քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Ցածր ածխածնային տնտեսության անցումը Եվրասիայում» պանելային քննարկմանը։

  • Կիսվել: