կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

Հայաստանի բնության պետական թանգարանում այս անգամ ևս թափոնին կյանք պարգևելու էին եկել աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։

Ողջունելով դպրոցականներին՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների նպատակը դպրոցականի, քաղաքացու մոտ բնապահպանական վարքագիծ ձևավորելն է, ընդգծեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիր դարձած թափոնի ճիշտ կառավարումն այդ խնդրի լուծման ուղիներից է և դպրոցականներին մաղթեց արդյունավետ աշխատանք օրվա թափոնին նոր կյանք տալու գործում։

 

Թանգարան բերած թափոնը՝ թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտներն իրենց ձեռքերով, նախարարության մասնագետի օգնությամբ, վերածեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։

«Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվող էկոկրթական միջոցառումները բազմաբնույթ են և շարունակական։ Հետևեք՝ բնապահպան միջոցառումների մասնակիցը դառնալու համար։

Եկե՛ք պահպանենք մեր քաղաքն ու շրջակա միջավայրը։

Մենք պատասխանատու ենք և հանձնառու»,-նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: