հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկամուտների համատարած հայտարարագրումը կներդրվի այս տարվանից, գիտեք՝ ես դրա դրոշակակիրն եմ. Դավիթ Անանյան

Եկամուտների համատարած հայտարարագրումը կներդրվի այս տարվանից, գիտեք՝ ես դրա դրոշակակիրն եմ. Դավիթ Անանյան

Մտադիր ենք այս տարվանից ներդնել եկամուտների համատարած հայտարարագրումը, այսօր Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ասեմ ավելին, շատ ավելի վաղ ենք ուզում ներդնել, ժամկետներ չեմ ուզի ասել, բայց գիտեք՝ ես դրա դրոշակակիրներից մեկն եմ՝ ինչքան շուտ, էնքան լավ, որովհետև կարծում եմ՝ մեր հարկաբյուջետային քաղաքականության ապագան ընդհանրապես և հարկման քաղաքականության ապագան ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման մեջ է»,- հավելեց պաշտոնյան:

Համատարած հայտարարագրումը, Անանայնաի խոսքով, մեծ հնարավորություններ է տալու մնացած հարկերի հետ կապված հաշվեկշռային քաղաքականութուն վարել:

«Երեկվա քննարկմանը կառավարությունում ֆինանսների նախարարությունը բերել էր մի հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ հիմնական հարկային քաղաքականության հետ կապված 7 շեշտադրում կար կամ 7 հայեցակարգային նշանակետեր, որոնցից մեկի շրջանակներում համատարած հայտարարագրումը կար, որ մենք պետք է անպայման անենք: Շատ կարևոր շեշտադրումներ կան արտոնությունների հասցեականության ու կրճատման հետ կապված մեր դիրքորոշումը ձևավորելու, գույքահարկի ռեֆորմի հետ կապված և այլն: Այսինքն՝ այն, ինչ մենք իրար հետ քննարկել ենք, այնպիսի թեմաներ, որոնք արժանի են քննարկման, բոլորը խտացված են այդ 7 ենթանպատակների մեջ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի մոտ քննարկվել էր հարկային բարեփոխումների հայեցակարգը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարկային բարեփոխումների հայեցակարգի հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը:

  • Կիսվել: