շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էդ սկզբունքով, էդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել. Ծառուկյան

Էդ սկզբունքով, էդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել. Ծառուկյան

Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց տնտեսության մեջ զարգացել եմ, փորձը լիարժեք տիրապետում եմ, ձեռքս պուլսի վրա է: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբացկության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով տնտեսական հեղափոխության հեռանկարներին:

Խոսելով տնտեսական հեղափոխությունից, նա նշեց. «Ես առաջին օրն եմ ասել, որ էդ սկզբունքով, էդ ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Դրա համար պետք է առողջացման ծրագիր՝ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների: Գոնե ինչ-որ ունեցվածք, որ ունեցել են, բանկերի վարկերի տակ է, դա պետք է հետ վերադարձվի, որ մարդիկ զգան, որ հեղափոխության քայլ է կատարվում»։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր գյուղերում ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ սալյարկա կա, ոչ սելիտրա կա, ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան, ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը:

«Երբ տնտեսական հեղափոխության մասին հայտարարվեց, 650 հազար ընտանիքից ունեինք 1,5 մլն վարկառու: Արդեն տնտեսական հեղափոխությունից 1 տարի անցամ, այդ 1,5 մլն վարկառուն պետք է դառնար 1.2 մլն, 1 մլն, բայց դարձել է 1 մլն 650 հազար: Մարդիկ հիմա մտածում են լույսը չբացվի, որ չգան տունը տանեն, հողը տանեն: Կարող է տնտեսական աճ կա, բայց դա չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի վրա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 

  • Կիսվել: