ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ-ում, խնդրահարույց է նաև դիզվառելիքի որակը․ պատգամավորը մտավախություն ունի, որ առաջիկայում կբարձրանա նաև գազի գինը

ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ-ում, խնդրահարույց է նաև դիզվառելիքի որակը․ պատգամավորը մտավախություն ունի, որ առաջիկայում կբարձրանա նաև գազի գինը

ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան ՀՀ-ում։ Այս մասին ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա` իշխանությունների անգործության արդյունքում ուղիղ վնաս է հասցվում քաղաքացու գրպանին։
 
«Վերջին ամիսներին առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի պրեմիում տեսակի 1 լիտրը հատել է 570 դրամի սահմանը։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին»,- ընդգծեց նա։
Ըստ նրա` խնդրահարույց է նաև դիզվառելիքի որակը։ Բացի այդ, նա մտավախություն ունի, որ առաջիկայում կբարձրանա նաև գազի գինը։

  • Կիսվել: