երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ

ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ

Ռուսաստանը կաշխատի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և այլ երկրների միջև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Պետդումայի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնի թեկնածու Ալեքսեյ Օվերչուկը։
 
Նիստում քննարկվում են կառավարության նոր կազմում փոխվարչապետների պաշտոնների համար վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկած թեկնածությունները:
«ԵԱՏՄ գործընկերների հետ կաշխատենք մեր ինտեգրացիոն եզրագծում նոր անդամ պետությունների ընդգրկման, ինչպես նաև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նա:
 
Օվերչուկի խոսքով՝ տնտեսական նոր իրականությունը նոր հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ երկրների զարգացման համար, և Ռուսաստանի կառավարությունը կաջակցի և կզարգացնի այդ ուղղությամբ համագործակցության ներուժը:
 
«Ինչպես նախատեսված է նախագահի ուղերձում, մենք նոր գլոբալ ճարտարապետություն կձևավորենք, որը ներառում է արդյունավետ և անվտանգ տրանսպորտային-լոգիստիկ միջանցքներ, քաղաքական միջամտությունից անկախ ֆինանսական համակարգ, որի շուրջ կմիավորվեն համաշխարհային մեծամասնության ջանքերը»,-ամփոփել է Օվերչուկը:

  • Կիսվել: