ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱՏՄ-ի տնտեսական հնարավորություններն արդյունավետ են. դրա վկայությունը ապրանքաշրջանառության կրկնապատկումն է․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի տնտեսական հնարավորություններն արդյունավետ են. դրա վկայությունը ապրանքաշրջանառության կրկնապատկումն է․ Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի տնտեսական հնարավորություններն արդյունավետ են, ինչի վկայությունն է կազմակերպության երկրների և նրա անդամ Հայաստանի միջև ապրանքաշրջանառության կրկնապատկումը։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը։

«Կարելի է փաստել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ այս դժվարին ժամանակներում ԵԱՏՄ երկրների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է։ Սա իսկապես շատ տպավորիչ փաստ է։ Ստացվում է, որ սա է այս բանաձևի կյանքի կոչումն է` ճգնաժամային իրավիճակները ոչ միայն դժվարություններ են բերում, այլ նաև նոր հնարավորություններ, մենք պետք է շարունակենք աշխատել այդ հնարավորություններից օգտվելու ուղղությամբ։Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին հասել է ԱՄՆ 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով: Ընդ որում, Հայաստանի արտահանումն ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը ՝ 58 տոկոսով»:

  • Կիսվել: