շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն

ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն

 ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը:
 
Համաձայնագրով նախատեսվում է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձևավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը:
 
«Այսպիսով` ԵԱՏՄ անդամ–պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ–պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Համաձայնագրի նպատակն է անդամ–պետություններից մեկի տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելը:
 
ՀՀ–ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ԵԱՏՄ–ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները։

  • Կիսվել: