շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2023 թ. աճել է ավելի քան 20%–ով. Աղասանդյան

ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2023 թ. աճել է ավելի քան 20%–ով. Աղասանդյան

 ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 20%–ով։ Այս մասին ՌԻԱ Նովոստին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
 
«2015-2022 թթ. հնգյակի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալներն աճել են գրեթե 2 անգամ, իսկ միայն 2022 թ. (2021 թ. համեմատ)` 14 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս միտումը չի ընդհատվի նաև ընթացիկ տարում»,– ասել է նա։
Աղասանդյանը հավելել է նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ 2023 թ. առաջին եռամսյակում ԵԱՏՄ պետությունների միջև ներքին ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոսով (2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ–խմբ.)։
 
Նա նշել է, որ միության գոյության ողջ ընթացքում անդամ երկրների ներքին ապրանքաշրջանառության անշեղ աճը վկայում է միության շրջանակներում ընդունվող որոշումների արդյունավետության մասին:
 
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

  • Կիսվել: