շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց։

Վերջինիս փոխանցմամբ՝ Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք նիստում հարցերից 3-ը կքննարկվի նեղ, իսկ 16-ը՝ ընդլայնված կազմով:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

 

  • Կիսվել: