հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՏՄ-ը դեռ չի պատրաստվում ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլով հաշվարկներին

ԵԱՏՄ-ը դեռ չի պատրաստվում ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլով հաշվարկներին

Եվրասիական տնտեսական միությունը 2022 թվականին չի նախատեսում հրաժարվել դոլարով ու եվրոյով փոխադարձ հաշվարկներից ու չի նախատեսում ամբողջությամբ անցում կատարել ռուսական ռուբլուն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

«Անցում չի նախատեսվում։ Մեր խնդիրն է ընդլայնել և խթանել Միության պետությունների ազգային արժույթների օգտագործումը փոխադարձ առևտրում հաշվարկների ժամանակ։ Դա նախատեսված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ներքին կայունության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկով, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի կողմից»,- Մալկինայի խոսքերն է մեջբերել  БелТА գործակալությունը։

Անդրադառնալով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պայմաններում վճարային քարտերի օգտագործման խնդրին, Մալկինան նշել է` ԵՏՀ-ն խորհուրդ է տալիս ԵԱՏՄ ներսում շրջագայելիս՝ օգտվել «Мир» վճարային քարտերից։

 
 

«Visa և Mastercard վճարային համակարգերի քարտերի հետ կապված դժվարություններ, իրոք, կան, դրանք դադարել են գործել Ռուսաստանում, սակայն այժմ այդ հարցը լուծվում է «Мир» վճարային համակարգի միջոցով, «Мир» վճարային քարտերն անխափան աշխատում են ԵԱՏՄ ամբողջ տարածքում»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: