հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձնհալի ջուրը կարող ենք արտահանել, ջուրը ոսկի է. Սուքիասյան

Ձնհալի ջուրը կարող ենք արտահանել, ջուրը ոսկի է. Սուքիասյան

Քանի որ ՀՀ-ի ռելիեֆը թույլ է տալիս, որ ձնհալի արդյունքում շատ գետերից ջուրը վերցվի և օգտագործվի գյուղատնտեսական նպատակով, այս անգամ նույնպես ես ուզում եմ այս հարցը հնչի, դիմենք ՀՀ համայնքներին, համայնքապետերին, գյուղացիներին, մարզպետարաններին, մարզպետարանների վարչություններին, որ գնան այդ սարերի հովիտներում, ստորոտներում գտնեն այնպիսի տարածքներ, որտեղ ձնհալի արդյունքում կարող են այդ ջուրը պահպանել և հետո օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով Վաղարշակ Հակոբյանին, որը ներկայացնում էր Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծի փոփոխություններով հեղինակներն առաջարկում են նաեւ ոռոգման նպատակով կառուցվող ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը գյուղատնտեսության մի շարք ուղղությունների զարգացման հարցում:

Նրա խոսքով, այդ ջուրը կարող են և վաճառել. «Ուղղակի, եթե կարող են թող այդ ջրով զբաղվեն, ջուր ունենան, որպեսզի կարողանանք արդյունք ստանալ և այդ արդյունքը ՀՀ-ից արտահանվի: Ջուրը ոսկի է, որովհետև դու կարող ես արտարժույթ բերել»,- շեշտեց Սուքիասյանը: Հարցին ի պատասխան՝ Վաղարշակ Հակոբյանը հայտնեց, որ ՀՀ-ն ջրային մեծ պաշարներ ունի, սակայն այդ պաշարները սխալ են կառավարվում ինֆորմացիայի և օրենքի բացի պատճառով։ «Մարդկանց շահավետ չէ ֆինանսկան հավելյալ ծախսեր անել։

Օրենքի ընդունումից հետո մենք լայն քննարկումներ կունենանք մարզպետարաններում և համայնքում և բոլորին կտեղեկացնենք դրա մասին, որ կհեշտացնի նրանց խնդիրները»,- եզրափակել է միտքը Հակոբյանը։

  • Կիսվել: