կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը

Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 404.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 391.89 դրամ (նվազել է 4.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 446.71 դրամ (նվազել է 6.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (նվազել է 0.08 դրամով)։

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-405 դրամով, վաճառվում է 414-416 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 385-396 դրամով, վաճառվում է 406-415 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.55-6.10 դրամով, վաճառվում է 6.70-7.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 410 դրամով, վաճառվում՝ 414-415 դրամով:

Եվրոն գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 404-406 դրամով:

Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.50 դրամով:

  • Կիսվել: