երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. նրանց է միացել ռուբլին

Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. նրանց է միացել ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 26-ին, կազմել է 403.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.52 դրամ (նվազել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.96 դրամ (նվազել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-402 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 429-435 դրամով, վաճառվում է 442-446 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.23-4.48 դրամով, վաճառվում է 4.58-4.77 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 403 դրամով, վաճառվում՝ 406-406.50 դրամով:

Եվրոն գնվում է 438-439 դրամով, վաճառվում է 443-444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40-4.45 դրամով, վաճառվում է 4.52-4.55 դրամով:

  • Կիսվել: